App-In Club (ԱՄՆ) միջազգային ուսանողական ոչ առևտրային կազմակերպության հետազոտողները նախագծել են էժան ռոբոտային համակարգ, որը կարող է վերարտադրել մարդու ձեռագիրը: Նման մեքենան կարող է ավտոմատացնել իրական ժամանակում ձեռագիր փաստաթղթերի ստեղծումը՝ նամակներ, իրավական փաստաթղթեր, տեքստեր, գեղարվեստական պատկերներ:
Նոր գիտական աշխատության հեղինակները ստեղծել են կոմպակտ ծրագիր, որը կարժենա ընդամենը 56 դոլար, հայտնում է Naked Science-ը։ Նրանք օգտագործել են Raspberry Pi հարթակի Pi Pico միկրոկառավարիչով մեխանիկական բաղադրիչները, 3D տպագրության տեխնոլոգիան և մեքենայական ուսուցման վրա հիմնված ձեռագրի ստեղծման մոդելը: Ավանդական մետաղական բաղադրիչները փոխարինվել են թեթև 3D տպագրությամբ արված պլաստիկներով և ավելի պարզ մեխանիկական դիզայնով:
Արհեստական բանականության միջոցով համակարգը օգտատիրոջ տրամադրած տեքստը փոխակերպում է մարդու գրվածքը ընդօրինակող գծային շարժողական համակարգի: Սա թույլ է տալիս մեքենային ուժեղացնել ձեռագրի իրական տեսքն ու անկրկնելիությունը: Համակարգը թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել նախատիպեր և հարմարեցնել դրանք օգտագործողին:




























