Սպորտային գործակալ Արի Զաքարյանը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Վաշինգտոնի երկնքում կործանված Bombardier CRJ-701ER ինքնաթիռում եղել են գեղասահորդներ և ռուս նախկին մարզիչներ։

Միաժամանակ, լրատվամիջոցները հայտնում են, որ Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում եղել են Ռուսաստանի հավաքականի գեղասահքի զույգերի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը և նրանց որդին՝ Մաքսիմը։ Տղան մասնակցում էր ԱՄՆ-ի առաջնությանը, որտեղից գեղասահքի թիմը վերադառնում էր վթարի ենթարկված գծով։

Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում առնվազն 14 գեղասահորդ է եղել՝ չհաշված մարզիչներին, ՌԻԱ Նովոստիին ասել է ամերիկացի գեղասահորդ Ջոն Մարավիլլան։

«Անուններ չեմ ուզում նշել, բայց ինքնաթիռում կային մոտ 14 չմշկողներ՝ չհաշված նրանց ծնողներին, և մի քանի մարզիչներ։ Սա այնպիսի ողբերգություն է», - ասել է Մարավիլան:

ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ ինքնաթիռի կործանումից ոչ ոք ողջ չի մնացել։