Վրաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և խորացմամբ: Այս մասին Երեւանում հունվարի 30-ին ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այս գործընկերությունը շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման տեսանկյունից:
Միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը մեծ նշանակություն ունի ռազմավարական գործընկերության շրջանակներում ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Մեր երկրների միջև կան առանձնահատուկ հարաբերություններ, ինչը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրությամբ։ Մեր գործընկերությունը խորապես արմատավորված է երկու երկրների և ժողովուրդների միջև դարավոր պատմություն ունեցող հարաբերություններում:
Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչը նրա բարգավաճման նախապայմանն է»,- հավելել է Վրաստանի վարչապետը։
Նա ընդգծել է միմյանց ռազմավարական շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին Վրաստանի տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության և ինքնիշխանության օգտին արտահայտված խոսքերի համար։
«Մեր տնտեսական հարաբերությունները նույնպես կարևոր են, և մենք գոհ ենք միտումներից։ Այդ հարաբերությունները զարգացման ներուժ ունեն, և մենք քննարկել ենք այդ ներուժն օգտագործելու հնարավորությունները»,- նշել է Կոբախիձեն՝ Փաշինյանին հրավիրելով այցելել Վրաստան։

Ոստիկանները ստուգում են Արմավիր ելումուտ անող մեքենաները, փնտրում փախուստի դիմած կալանավորի I 18:00

Սեւանա լիճը 400 միլիոն դոլար է բերում մեր տնտեսությանը. Համբարձում Մաթեւոսյան

ՄԱԿ-ի և COP17-ի ղեկավարները կներկայացնեն բանակցությունների ընթացքը, չլուծված հարցերը

Տարիներ առաջ հայրն էլ է ավտովթարից մահացել. մանրամասներ՝ 48-ամյա կնոջ կյանք խլած վթարից

«New City Projects»-ի ներդրումները Ծաղկաձորում. վերակառուցվել է Ծաղկունյաց հրապարակը

Բաքվի նոր պահանջը. Հաջիևը պնդում է, թե հայերը պետք է ներողություն խնդրեն իրենցից I ԼՈՒՐԵՐ I 16:00

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Առաջ վարչապետն ասում էր 60 տոկոս կխփենք, հիմա Փաշինյանը դա խնդիր է համարում. Եղոյան

Արշակ սրբազանի գործով դատական նիստ

Հայաստան մտած ադրբեջանցի հովվին վերադարձրել են I ԼՈՒՐԵՐ I 14:00

Նախկինում ընդդիմադիր թեկնածուներին գոնե չէին ձերբակալում. Աբրահամյան

Փաշինյանը փոխանցե՞լ է Ձեզ իր մեյլին ստացած ՏԻՄ խախտումներից. հարց ՆԳ նախարարին