Եվրասիական միության կառավարությունների ղեկավարներն արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային հասանելիության մասին համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը Հայաստանի անունից ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ալմաթիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Համաձայնագրի համաձայն՝ ԵԱՏՄ երկրների ֆոնդային բորսաները պետք է հավասար պայմաններով տեղաբաշխեն իրենց և Միության մյուս չորս երկրների արժեթղթերը։ Այս կանոնը կկիրառվի նաև զուգահեռ տեղաբաշխումների դեպքում (երբ, օրինակ, հայկական ընկերությունն իր բաժնետոմսերը կամ պարտատոմսերը միաժամանակ տեղաբաշխում է Երևանի և Մոսկվայի ֆոնդային բորսաներում):
Միության երկրների ֆինանսական կարգավորիչները, անհրաժեշտության դեպքում, ստիպված կլինեն տեխնիկական աջակցություն ցուցաբերել բորսաներին։
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ բոլոր հինգ երկրների խորհրդարանների կողմից վավերացնելուց հետո։
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներն արժեթղթերի շուկայի մերձեցման մասին համաձայնագիր են ստորագրել

Հասանելի է
русскийԹեմա



























