Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու մասին օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին: Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարծում են, որ ԵՄ-ն ավելի լավ տարբերակ է, քան ԵԱՏՄ-ն։

Խոսքը ԵՄ անդամակցության մասին չէ, դա քաղաքական հռչակագիր է, որին պետք է հետևել»,- պարզաբանել է Փաշինյանը։