Մալագայի դատարանը 7,5 տարվա ազատազրկման դատապարտեց Սեւիլիա ֆուտբոլային ակումբի նախագահ Խոսե Մարիա դել Նիդոյին: Նա մեղավոր է ճանաչվել 1999-2003 թվականներին Մարբելյայի քաղաքապետարանում աշխատած տարիներին կաշառակերությամբ, անշարժ գույքի հետ կապված մեքենայություններով եւ բյուջետային միջոցների մսխումով զբաղվելու համար: Դատախազությունը պահանջում էր 30 տարվա ազատազրկում: 7,5 տարվա ազատազրկման դատապարտվեց նաեւ Մարբելյայի նախկին քաղաքապետը, հաղորդում է Eurosport-ը:
Դել Նիդոն Սեւիլիայի նախագահն էր 2002-ից: Այս ընթացքում թիմը երկուական անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի (2006, 2007) եւ Իսպանիայի գավաթը (2007, 2010), մեկ անգամ` Եվրոպայի սուպերգավաթը (2006):




























