Լսողության և տեսողության լուծումների զգալի առաջընթացի համար EssilorLuxottica ընկերությունը հայտարարել է, որ Nuance Audio Glasses-ը ստացել է ԱՄՆ սննդի և դեղերի որակի վերահսկման վարչության (FDA) թույլտվությունը՝ ԱՄՆ-ում առանց դեղատոմսի վաճառքի համար, գրում է Interesting Engineering-ը:
Nuance Audio Glasses-ը նորույթ է բժշկական տեխնոլոգիաների սեգմենտի մեջ, որը միավորում է ակնոցն ու լսողության տեխնոլոգիան:
Ակնոցն առաջին ծրագրային ապահովումն է որպես բժշկական սարք (SaMD), որը արժանացել է FDA-ի հավանությանն և սպառողների դատին է հանձնում աուդիո լուծում՝ ինտեգրված նորաձև խելացի ակնոցի մեջ:
Այս երկակի ֆունկցիոնալությունն օգնում է վերացնել երկարատև խոչընդոտները, որոնք շատերին խանգարում են օգտագործել ավանդական լսողական սարքերը, խոսքը վերաբերում է հարմարավետությանը, գեղագիտությանն ու հասարակական կարծիքին առնչվող խնդիրներին:
EssilorLuxottica ընկերությունը նախատեսում է ԱՄՆ-ում ակնոցի վաճառքին զուգընթաց 2025 թվականի սկզբին սկսել աստիճանական ներդրումներ անել Եվրոպական երկրներում՝ առաջին հերթին՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:




























