Մենք ստեղծեցինք մի նախագիծ, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ». Սա առաջին հերթին տարածաշրջանային հաղորդակցության բացման մասին է, բայց խոսքը միայն հաղորդակցությունների մասին չէ, քանի որ կրոնական հանդուրժողականության տեսակետից դա նաև մարդկանց միջև շփման մասին է, քանի որ երբ տրանսպորտային հաղորդակցությունը բաց է, դա մարդկանց համար առաջին հերթին հնարավորություն է շփվելու միմյանց հետ և շատ կարևոր գործոն է կայուն խաղաղություն ստեղծելու համար։ Այս մասին, փետրվարի 5-ին, Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա մի տեսակ բաց առաջարկ է մեր տարածաշրջանային երկրներին, և, իհարկե, մենք աշխատում ենք նրանցից յուրաքանչյուրի հետ այս նախագիծը կյանքի կոչելու համար»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ Հայաստանում կան տարբեր կրոնական համայնքներ. «Մեր երկրում չկա լարվածություն կրոնական համայնքների միջև։ Իհարկե, ամենուր կան ուժեր, որոնք փորձում են դրսից ինչ-որ սադրիչ գործողություններ անել։ Բայց, իհարկե, մեր կառույցները արդյունավետ են արձագանքում՝ թույլ չտալով որևէ մեկին որոշակի լարվածություն ստեղծել կրոնական համայնքների միջև։
Սա իրական երկխոսությունը, որը տեղի է ունենում մեր երկրում։ Մենք ունենքաշխարհի ամենամեծ եզդիական համայնքը, եւ այդ համայնքը մեր երկրի, մեր ազգային ժառանգության շատ կարեւոր մասն է։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մուսուլմաններին, մեծ հարգանքով ենք վերաբերվում հրեաներին և այլ կրոնական խմբերին:
Հայաստանի ամենամեծ կրոնական հաստատությունը Հայ Առաքելական Եկեղեցին է, բայց ունենք Հայ Կաթողիկե եկեղեցին և և այլ եկեղեցիներ, և դա մեզ համար մի տեսակ շատ կարևոր ավանդույթ է»,- ընդգծեց Փաշինյանը:











