Ռուսական գազը «Թուրքական հոսք» գազատարով հասել է Սլովակիա, որը կտրվել էր գազի նախկին երթուղիներից այն բանից հետո, երբ Կիեւը հրաժարվել էր երկարաձգել «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագիրը։ Այս մասին սլովակյան Dennik N պարբերականին հայտնել է Սլովակիայի SPP գազային ընկերության ղեկավար Վոյտեխ Ֆերենցը։
Մատակարարումներն սկսվել են փետրվարի 1-ից, ապրիլից դրանք կկրկնապատկվեն։
«Գազպրոմ Էքսպորտ»-ի հետ SPP-ի պայմանագիրը գործում է մինչեւ 2034թ., եւ գնորդը չի կարող խզել այն։
Պարբերականը նաեւ տեղեկացրել է, որ SPP-ն Ուկրաինայում դուստր ձեռնարկություն է ստեղծում եւ գազի փոխադրման լիցենզիա է ստանում, որպեսզի կարողանա գազ տեղափոխել Ռուսաստանից։
Ֆերենցի գնահատմամբ՝ գազի տեղափոխումը նոր երթուղով SPP-ի վրա կնստի 90 մլն եվրոյով ավելի թանկ, քան Ուկրաինայով տարանցման դեպքում։





























