ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության համար «տրիբունալ» ստեղծելու մասին Եվրոպայի խորհրդի հայտարարությունները, ասել է, որ նման փորձագետները միտումնավոր միակողմանի դիրք են գրավում եւ պատրաստ չեն տեսնել իրականությունը, գրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կարծում ենք, որ այս բոլոր միջազգային կառույցները եւ այս բոլոր, այսպես կոչված, փորձագետները միտումնավոր բացարձակապես միակողմանի եւ ոչ կառուցողական դիրքորոշում են որդեգրում։ Նրանք պատրաստ չեն տեսնել իրականությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։