Իրանն իր համաձայնությունն է հայտնել Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Որքան գիտեմ, Հայաստանը Թավրիզում շենք է վարձել, և մենք սպասում ենք, որ գլխավոր հյուպատոսությունը սկսի աշխատել։ Մեր կողմից ոչ մի խոչընդոտ կամ խնդիր չկա։
Հյուպատոսության բացումը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Կապանում 2022 թվականի հոկտեմբերին բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, և, միևնույն ժամանակ, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել գլխավոր հյուպատոսություն բացել Թավրիզում։





























