Համոզված եմ, որ Արցախի ղեկավարությունը Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է հայտնվել ադրբեջանական բանտում: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Նրանք այն մարդիկ են, ովքեր քննադատում են Փաշինյանի քաղաքականությունը և տիրապետում են տեղեկությունների, որոնք կարող են սպառնալիք դառնալ Փաշինյանի կառավարության համար։ Ահա թե ինչու նրանք հայտնվեցին ադրբեջանական բանտում։
Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում նրանց հետ բերելու համար, և դա վկայում է իմ մտքի իրավացիության մասին։ Նա վախենում էր, որ նրանց հրապարակած տեղեկությունները կարող էին հանգեցնել Հայաստանում ներքաղաքական ցնցումների և վնասել Փաշինյանի իշխանությանը»,- հավելել է Գալստյանը։
Արցախի խորհրդարանի պատգամավորը նշել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի ղեկավարության բոլոր հայտարարությունները ճնշումների արդյունք են, և կոչ արեց դրանք քննարկման կամ շահարկումների առարկա չդարձնել։











