Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում ասել է Երեւանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ցանկանում եմ նշել, որ մի քանի ամսից բոլոր ռուսաստանցիները, նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին, կնշեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հրավեր է փոխանցվել Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար»,- ասել է դեսպանը։

Նա արժեքավոր է համարում այն, որ Ռուսաստանին եւ Հայաստանին նախկինի պես միավորում եւ համախմբում է հարգանքը Խորհրդային Միության ժողովուրդների սխրանքի հիշատակի հանդեպ։

Դա հատկապես կարեւոր է մեր ընդհանուր Հաղթանակի վրա աճող հարձակումների համատեքստում, նշել է Կոպիրկինը։