Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել լիազորել Եվրոպական հանձնաժողովին բանակցություններ սկսել մի շարք առաքելությունների, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիզային ռեժիմի հեշտացման համաձայնությունների հարցում:

«Երբ Հանձնաժողովը համարի, որ երկու երկրների միջեւ բանակցություններն ավարտվել են, Խորհուրդը պետք է որոշում ընդունի համաձայնությունների կնքման վերաբերյալ, եւ Եվրոպական խորհրդարանը պետք է իր համաձայնությունը տալ»,-ասված է նախագծի փաստաթղթում:

Ավելի վաղ NEWS.am–ը հաղորդել է, որ հոկտեմբերի վերջին Հայաստանի եւ ԵՄ-ն հռչակագիր են ստորագրել «Ազատ տեղաշարժման հարցում համագործակցելու վերաբերյալ»:

Ազատ տեղաշարժման հարցում համագործակցության նպատակը միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողություն սահմանելն է: