Ադրբեջանը պատրաստվում է պաշտպանական համագործակցություն զարգացնել Սոմալիի հետ։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Սոմալիի նախագահ, Հասան Շեյխ Մոհամուդի Բաքու այցի շրջանակում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Սոմալիի պաշտպանության նախարար Աբդուլքադիր Մուհամեդ Նուրի միջեւ փոխանակվել է «Ադրբեջանի կառավարության եւ Սոմալիի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիրը»։