Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում պատասխանել է լրագրողների հարցերին։
Նրա առաջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի շուրջ պայմանավորվել են այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ, կկայանա Սաուդյան Արաբիայում, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։
Թրամփն ասել է, որ համաձայն է իր պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթի հետ, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին իրատեսական չէ: Նա ասել է, որ դա «գործնական չէ»:
Միեւնույն ժամանակ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային, սակայն «մենք ցանկանում ենք, որ այն տրամադրվի»։ Նա չի հստակեցրել, թե ինչպես, սակայն նախկինում առաջարկել է, որ Ուկրաինան դրա դիմաց ԱՄՆ մատակարարի կրիտիկական կարեւոր օգտակար հանածոներ։
ԱՄՆ նախագահը կարծում է, որ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է «ոչ հեռու ապագայում», եւ որ երկիրը պետք է «ինչ-որ պահի» նոր ընտրություններ անցկացնի։ Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ ռազմական դրության ժամանակ ընտրություններն անհնար են։




























