Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) այսօր` դեկտեմբերի 21-ին հրապարակել է ««ԴիջիԹեք» ցուցահանդես` տոն տեխնոլոգիական հայության համար» խորագրով լրագրողական մրցույթի արդյունքները: Մրցույթի նպատակն էր խթանել Հայաստանի Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին, խորացնել ՏՀՏ թեմատիկայով ստեղծագործող լրագրողների հմտությունները:
Մրցանակները բաշխվել են հետեւյալ կերպ`
1. «Լավագույն հոդված» անվանակարգ - հաղթող է ճանաչվել Սամվել Ավագյանը (լրատվամիջոց` NEWS.am), մրցանակն է 50.000 դրամ:
2. «Լավագույն հարցազրույց» անվանակարգ - հաղթող` Գայանե Խաչատրյան (լրատվամիջոց` www.1in.am), մրցանակը կազմում է 50.000 դրամ:
3. «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգ- հաղթող` Մանու Իրիցյան (լրատվամիջոց` Արմնյուզ հեռուստաընկերություն), մրցանակն է 70.000 դրամ:
Ժյուրիի որոշմամբ «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում տրվեց նաև խրախուսական մրցանակ Սիրանուշ Ղարիբյանին, ով ներկայացնում է info.mskh լրատուն (Մխիթար Սեբաստացի կրթահամալիր): Մրցանակը կազմում է 20.000 դրամ:
Լրագրողների մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին անցկացվող ՏՏ ոլորտի ամանորյա տոնակատարության ժամանակ:
Նշենք, որ NEWS.am-ը մրցույթին ներկայացրել էր 2 հոդված` ««ԴիջիԹեքը» բացեցին ուշացումով, իսկ չի՞ ուշանում արդյոք տեխնոլոգիական առաջընթացը» եւ «Ի՞նչ կա-չկա «ԴիջիԹեք»-ում»:



























