Առնվազն 31 մարդ զոհվել է Պոտոսի դեպարտամենտում 800 մետր բարձրությունից ավտոբուսի ընկնելու հետեւանքով։ Այս մասին հայտնել է La Razon թերթը։

«Նախնական տվյալներով՝ զոհվել է 31 մարդ։ Դեռեւս ոչ բոլոր մարմիններն է հաջողվել հանել, աշխատանքները շարունակվում են, կատարվում է հետաքննություն»,- պարբերականը մեջբերել է ոստիկանության ներկայացուցիչ Լիմբերտ Չոկեի խոսքերը։

15 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պոտոսի քաղաքից Օրուրո ուղեւորվող ավտոբուսի ձորն ընկնելու պատճառները դեռ պարզված չեն։