ԱՄՆ Սպորտի ակադեմիան տարվա լավագույն մարզիկ է ճանաչել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին:

Այս մրցաշրջանում Ջոկովիչը հասավ աննախադեպ հաջողությունների թենիսի պատմությունում: Նա նվաճեց 10 տիտղոսներ, այդ թվում Մեծ Սաղավարտի չորս մրցաշարերից երեքի` Ավստրալիայի բաց առաջնության, Ուիմբլդոնի եւ ԱՄՆ բաց առաջնության չեմպիոնի տիտղոսները:

Հաղթողը հայտնի է դարձել ինտերնետային քվեարկությամբ, որին մասնակցել է մի քանի հարյուր հազար մարդ: