Էր Ռիադում Ռուսաստանի եւ ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները շատ լավ ընթացան եւ մեծ առաջընթաց քայլ դարձան։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Մայամիում (Ֆլորիդայի նահանգ) Սաուդյան Արաբիայի կողմից կազմակերպված ներդրումային համաժողովում։
Նա նշել է, որ երկու երկրների պատվիրակությունները «այս շաբաթ բանակցություններ են սկսել Սաուդյան Արաբիայում»՝ հակամարտությունը լուծելու համար։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել թագավորության թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդին «այս պատմական նշանակություն ունեցող բանակցությունները հյուրընկալելու համար, որոնք շատ, շատ լավ են անցել»:
«Սա մեծ առաջընթաց քայլ է։ Մենք պետք է դադարեցնենք այս պատերազմը»,- ավելացրել է Թրամփը՝ ելույթ ունենալով Մայամիում (Ֆլորիդայի նահանգ) Սաուդյան Արաբիայի կողմից կազմակերպված ներդրումային համաժողովում։




























