Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացրել է Sky News-ը։

Նա տեղեկացրել է, որ բանակցությունները Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ կսկսվեն երեքշաբթի Սաուդյան Արաբիայում։

Թրամփն ավելացրել է, որ Ուկրաինայի հետ օգտակար հանածոների մաակարարումների մասին գործարքը շուտով կկնքվի։

The Wall Street Journal-ը հայտնել է, որ ԱՄՆ-ը եւ Ուկրաինան https://news.am/rus/news/868074.html կարող են ստորագրել հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրն արդեն այսօր։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում տեղի են ունեցել ԱՄՆ եւ Ռուսաստանի բանակցությունները դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։