Նյու Յորքից Դելի չվերթն իրականացնող American Airlines ավիաընկերության ինքնաթիռը կիրակի կեսօրին Կասպից ծովի վրայով թռչելիս, ռումբի առկայության սպառնալիքի պատճառով ուղղորդվել է դեպի Հռոմի Ֆիումիչինո օդանավակայան, հայտնում է Euronews-ը։
Ուղևորներով և անձնակազմի անդամներով հանդերձ Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռում եղել է 199 մարդ: AA292 չվերթը Քենեդու օդանավակայանից օդ է բարձրացել շաբաթ երեկոյան՝ տեղական ժամանակով 20:30-ին և 17:22-ին վայրէջք կատարել Հռոմի օդանավակայանում՝ երկու ռազմական կործանիչների ուղեկցությամբ: Հեռավոր օդանավակայանի տարածքը նախապատրաստվել է:
Ամերիկյան ավիաընկերությունում հաշվել են, որ Leonardo Da Vinci-ում անհրաժեշտ անձնակազմ կա՝ արտակարգ իրավիճակները կարգավորելու և ուղևորներին օգնելու համար, ովքեր կմնան իրենց վերջնական նպատակակետից հեռու գտնվող վայրում: Ըստ ընթացակարգի՝ իջնելուց հետո ուղեւորները պետք է օդանավում անվտանգության ստուգում անցնեն, որը կիրականացնեն ռումբերի վնասազերծման փորձագետներն ու ոստիկանության աշխատակիցները։
AA292-ի երթուղու երկայնքով կային նաև այլ օդանավակայաններ՝ արտակարգ վայրէջք կատարելու համար, ներառյալ՝ Ստամբուլը և Դուբայը:



























