Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE), ցանկանում է օգտագործել Starlink տերմինալները՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի արդիականացման համար։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Starlink գլոբալ արբանյակային կապի համակարգի նախագիծը մշակվել է SpaceX ընկերության կողմից, որը պատկանում է Մասկին: Այս իրավիճակը հարցեր է առաջացնում DOGE-ում նրա գործունեության եւ սեփական բիզնես-նախագծերում նրա աշխատանքի միջեւ շահերի բախման մասին, գրել է Bloomberg-ը։ Բացի այդ, 2023թ. FAA-ն արդեն 2 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել ամերիկյան Verizon Communications հեռահաղորդակցային ընկերության հետ, որին հանձնարարվել է արդիականացնել գործակալության կարեւորագույն ենթակառուցվածքը։
Այնուամենայնիվ, ըստ պարբերականի տեղեկացման, Մասկն արդեն հավանություն է տվել իր նախաձեռնության համար 4 հազար Starlink տերմինալների հատկացմանը, որոնք նա նախատեսում է իրականացնել մեկ տարվա ընթացքում։ Ինչպես նշել են գործակալության աղբյուրները, դեռ պարզ չէ, թե ինչպես կազդի Starlink-ի օգտագործումը Verizon Communications-ի հետ գոյություն ունեցող համաձայնագրերի վրա։




























