Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանները զենք են կիրառել և գնդակահարել դանակներով զինված տղամարդուն: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում։ Երկու դանակով զինված տղամարդը ավտոբուսի կանգառում է եղել: «Երբ ոստիկանները մոտեցել են նրան, անհայտ տղամարդը հարձակվել է նրանց վրա»։
Իրավապահներից մեկը «փորձել է օգտագործել խլացուցիչ ատրճանակ, սակայն դա ոչ մի ազդեցություն չի ունեցել հարձակվողի վրա, ուստի երկրորդ ոստիկանը կրակել է իր ծառայողական հրազենից»։ Հարձակվողը մահացել է ստացած վերքերից, հայտնում է BFMTV-ն։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։





























