Ես միացել եմ այս ակցիային, վաղվանից էլ մասնակցելու եմ բոլոր ակցիաներին, ի պաշտպանություն մեր հայրենակիցների, որոնք այս պահին Բաքվի բանտում են ու խոշտանգումների են ենթարկվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության դիմաց հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիներին հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց հավաքի մասնակիցներից Սյուզաննա Ավետիսյանը:
«Կոչ եմ անում ողջ հայությանը աշխարհի բոլոր ծայրերում, իրենց համայնքներում, իրենց քաղաքներում դուրս գան ի պաշտպանություն մեր հայրենակիցների, որոնք Բաքվի բանտում այս պահին դատապարտվում են կեղծ մեղադրանքներով: Այս պահին Բաքվի բանտում հային են դատում, և բնականաբար ես պիտի կանգնեմ, դա իմ պարտքն է:
Այս պահին միջազգային հարթակներում ոչ մի ձև գերիների մասին չի խոսվում։ Նույնիսկ Ռուբեն Վարդանյանի փաստաբանն իր ուղերձի մեջ կոնկրետ նշել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի դիմի միջազգային կազմակերպություններին այդ հարցով զբաղվելու համար։ Հետևաբար ես որպես հայ, որպես մարդ, բոլոր հայերին նաև կոչ եմ անում ու վաղվանից, այսօրվանից դուրս գալ ընդդեմ այս ամենի, ինչ որ կատարվում է Հայաստանում»,-ասաց նա:
«Ես ինքս Ջերմուկ համայնքից եմ և միջազգային հարթակներում երբեք չի խոսվել նույնիսկ Ջերմուկի օկուպացված տարածքներից, ուր մնաց գերիներից: Անգործությունը նաև հանցագործություն է այս այս պահի դրությամբ:
Ակնկալիքներս Հայաստանի իշխանություններից երևի թե ոչինչ են, որովհետև այսքան ժամանակ ես չեմ տեսել որևէ գործողություն: ՀՀ քաղաքացիները դատվում են Բաքվի բանտում կեղծ մեղադրանքներով։
Սա արդեն վերջն է, հայ մարդը պիտի դուրս գա, ես հայ եմ, ես չեմ կարող այլևս, որովհետև դատում են ինձ»,- հայտարարեց նա:











