Դատապարտված լեհ թմրավաճառը խուսափել է արտաքսումից մասամբ այն պատճառով, որ, իր վկայությամբ, լեհերեն չի խոսել, գրում է The Telegraph-ը։
Չորս տարեկանում Բրիտանիա եկած Նիկոդեմ Լոպատան ձերբակալվել է 16 տարեկանում՝ կոկաինի վաճառքի համար։
18 տարեկանում նա դատապարտվել է մարիխուանա օգտագործելու համար, իսկ երեք ամիս անց նրան բռնել են ավելի քան 1000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կրեկի և հերոինի և «Ռեմբո ոճի» դանակի առկայության համար:
Լեհաստանի քաղաքացին չորսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել անչափահասների կալանավայրում, և ՆԳՆ-ն հայտնել է, որ նա հետ է ուղարկվելու իր ծննդավայր:
Սակայն ազատ արձակվելուց հետո Լոպատան բողոքարկել է որոշումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ պնդելով, որ դա կխախտի իր ընտանեկան կյանքի իրավունքը։
Նա պնդել է, որ ինքը լեհերեն չի խոսում և այլևս չունի Լեհաստանում ապրող մերձավոր ազգականներ կամ ընկերներ, ինչը նշանակում է, որ իր համար շատ դժվար կլինի վերաինտեգրվել լեհական հասարակության մեջ:





























