Երկուշաբթի Բոստոնի մերձակայքում հրկիզվել են Tesla-ի ավելի քան մեկ տասնյակ լիցքավորման կայաններ, ինչն, ըստ երևույթին, նախագահի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող ընկերության վրա կատարված վերջին հարձակումն է, հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանությունն ու հրշեջները ժամանել են Point առևտրի կենտրոն տեղական ժամանակով 01:10-ի սահմաններում և հայտնաբերել, որ Tesla-ի լիցքավորման կայաններն հրով են բռնկվել և պատված են թանձր, մուգ ծխի մեջ, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Դեպքի վայր ժամանած լուսավորության և ջրամատակարարման բաժնի աշխատակիցները հոսանքազրկել են կայանը։
Ոստիկանությունից հայտնել են, որ հրդեհի հետևանքով լրջորեն տուժել է լիցքավորման յոթ կայան։
Զոհեր և վիրավորներ չկան։
Հրշեջ քննիչները ենթադրում են, որ հրդեհը, հավանաբար, միտումնավոր է հրկիզվել:
Ոստիկանությունից հայտնել են, որ անցյալ շաբաթ Կոլորադոյի հյուսիսում ձերբակալվել է կասկածյալը, որը ենթադրաբար փորձել է հրկիզել Լովլենդում տեղակայված Tesla-ի ներկայացուցչությունը: Հունվարի վերջին Cybertruck Tesla-ն հարձակման էր ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի Ռեդվուդ Սիթի արվարձանում:





























