Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր` դեկտեմբերի 23-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով ժամանում է Երեւան:
Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաեւ մի շարք երկկողմ համաձայնագրերի ստորագրում:
Հիշեցնենք, Ահմադինեջադի այցը պետք է կայանար դեռ ամռանը, բայց այն տեխնիկական պատճառներով` փաստաթղթերը պատրաստ չլինելու պատճառով, հետաձգվել էր:



























