Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշխատանքային կապեր է պահպանում Երեւանի հետ, եւ կազմակերպության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են։ Այս մասին «Известия»-ի բացառիկ հարցազրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։

«Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երեւանի հետ։ Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, եւ կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձեւաչափը չի փոխվել եւ մնում է նույնը»,- ասել է նա։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024թ. փետրվարին։