2015 թվականին Ադրբեջանում պաշտոնապես գրանցվել է թմրամիջոց օգտագործող 28555 մարդ։ 2021 թվականին այս ցուցանիշը հասել է 34 հազարի։
Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին Միլլի Մեջլիսում հայտարարել է մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։
Պատգամավորը նշեց, որ, ըստ ԱՀ պետական վիճակագրական կոմիտեի տվյալների, 2016 թվականին երկրում նարկոլոգների թիվը եղել է 91, անցյալ տարի՝ 67, իսկ այս տարի՝ 66. «Այսինքն՝ 1 նարկոլոգի հաշվով 500 թմրամիջոց օգտագործող կա»։ Նրա խոսքով, անգամ դատապարտվածների շրջանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների տեսակարար կշիռը գերազանցում է 30 տոկոսը։





























