Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքերը Իրանի հետ հարաբերություններում, անկախ նրանից, թե այնտեղ այսօրվա իշխանություններն են, թե վաղը կլինի իշխանափոխություն: Այս մասին այսօր՝  դեկտեմբերի 23-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, անդրադառնալով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այսօրվա այցին Հայաստան։

«Մենք պետք է մեր հարաբերությունը զարգացնենք մեր հարեւան ժողովրդի հետ։ Իսկ, թե ինչպիսի իշխանության ձեւ կընտրի այդ ժողովուրդը, դա իր ներքին խնդիրն է»,- համոզմունք հայտնեց նա ու հավելեց. «Մենք պարտավոր ենք ապահովել բարիդրացիական հարբերություններ հենց ժողովուրդների մակարդակով, որոնք իրենց հստակ ձեւն ու ուղղությունները կունենան պաշտանական մակարդակներում` այս կամ այն տեսակի համագործակցության տեսքով»: