Սիրիայի ափամերձ շրջանները եւ Լաթաքիայի լեռները ականատես են եղել ցավալի իրադարձությունների եւ սպանությունների կրոնական հողի վրա, որոնց հետեւանքով զոհվել է 340 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ մարդկանց սպանել են կոլեկտիվ վրեժխնդրության մեթոդով։
Հիմնվելով բերված թվերի եւ Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության աճի ռիսկի մասին նախազգուշացումների վրա՝ SOHR-ը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ գործողություններ ձեռնարկել եւ միջազգային մասնագիտացված հետաքննող խմբեր տեղակայել լուրջ խախտումները փաստագրելու համար:
Կենտրոնը նաեւ շտապ ուղերձ է հղել սիրիական իշխանություններին Դամասկոսում՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել անվտանգության ծառայությունների աշխատակիցներին, որոնք մասնակցել են դաշտային մահապատիժների իրականացմանը։
Կազմակերպությունը նշել է, որ անպատժելիությունը խրախուսում է հանցագործությունների կրկնությունն ապագայում, ինչը սպառնալիքի տակ է դնում Սիրիայում քաղաքական եւ հասարակական կայունությունը։



























