Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ասել է, որ «որոշ բռնակալ պետությունների՝ բանակցությունների հարցում պնդելը չի ​​լուծի խնդիրը, այլ կհանգեցնի նրանց կամքի պարտադրմանը»:

Նա ասել է, որ «արևմտյան սկզբունքները հակասում են իսլամական սկզբունքներին», հավելելով, որ «արևմուտքում երկակի չափանիշներն իսկական ամոթ են այս քաղաքակրթության համար», գրում է Mehr-ը։

«Մենք չենք կարող հետևել արևմտյան քաղաքակրթության սկզբունքներին քաղաքական, տնտեսական և այլ հարցերում։

Որոշ բռնակալ պետությունների՝ բանակցությունների հարցում պնդումը ոչ թե խնդիրների լուծմանն է ուղղված, այլ սեփական ակնկալիքները գերակայելուն ու պարտադրելուն։ Իրանը հաստատ չի ընդունի նրանց պահանջները»,- ասել է Խամենեին՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի և արևմտյան երկրների՝ Իրանի պաշտպանության հարցերի շուրջ բանակցություններ վարելու կոչը։

Նա հերքել է եվրոպական պնդումները, թե Իրանը չի կատարել միջուկային համաձայնագրով իր պարտավորությունները:

Թրամփը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին