Երկու նավ բախվել են Արևելյան Յորքշիրի ափերի մոտ։ Մեծ Բրիտանիայի առափնյա պահպանությունը հայտնել է, որ ահազանգը հնչել է տեղական ժամանակով ժամը 9:48-ին (Մոսկվայի ժամանակով 12:48-ին): Ինչպես հայտնում են BBC-ի աղբյուրները, նավթատարը հրդեհվել է։

Դեպքի վայր են ուղարկվել մոտակա բնակավայրերից փրկարարական ուղղաթիռ ու նավակներ, ինչպես նաև առափնյա պահպանության ինքնաթիռ։ Օգնության են հասնում մոտակա նավերը, որոնք ունեն հրդեհաշիջման սարքավորումներ։

Ըստ ծովային երթևեկության հետևման MarineTraffic կայքի՝ մոտակայքում կան բավականին շատ այլ նավեր: