ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը չի ցանկանում ոչինչ լսել Ուկրաինայի՝ 2014-ի կամ նույնիսկ 2022-ի սահմաններին վերադառնալու մասին։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Հեռուստաալիքի թղթակից Ալեքս Ռոսիի խոսքով՝ ԱՄՆ պաշտոնյաները նման հայտարարություններ են անում «մասնավոր կերպով»։
«Կարծես թե, ուկրաինացիները ստիպված կլինեն բավականին ցավոտ զիջումների գնալ, բայց հույս կա, որ երբ այս բանակցություններն ավարտվեն, մենք կտեսնենք և կհասկանանք, թե ինչ ձևով կլինի հրադադարը»,- ասել է Ռոսսին։
Այսօր կեսօրին Ջիդայում սկսված բանակցություններում ամերիկացիները ցանկանում են տեսնել, թե Ուկրաինան ինչ զիջումների է պատրաստ գնալ խաղաղության հասնելու համար։





























