Ռուսական նավթի մատակարարումները Հունգարիա երեքշաբթի խափանվել են, երբ Ուկրաինան անօդաչու թռչող սարքի զանգվածային հարված է հասցրել Մոսկվային, մի քանի ամիս անց, երբ Բուդապեշտը Կիևի հետ շահութաբեր գործարք կնքեց, որը նրան հնարավորություն է տալիս շարունակել վառելիքը գնել, գրում է Politico-ն: 

Համացանցում տեղադրված տեսաուղերձում Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո «Դրուժբա խողովակաշարով Հունգարիա նավթի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է»:

«Ես հենց նոր խոսեցի ՌԴ էներգետիկայի փոխնախարարի հետ, որն ասաց, որ չափիչ կայանին հարվածող անօդաչու թռչող սարքի պատճառով ներկա պահին մատակարարումները հնարավոր չեն, սակայն վերանորոգման աշխատանքները շարունակվում են, և եթե արտառոց բան տեղի չունենա, նավթի մատակարարումները Հունգարիա կարող են վերսկսվել այսօր ուշ երեկոյան»,-նշել է նա։ 
Սիյարտոն Ուկրաինային կոչ է արել «Հունգարիա ուղղվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա չհարձակվել»։