Հայտնի բասկետբոլիստ, ՌԽՖՍՀ չեմպիոն Անդրեյ Սիդորիկի սպանության մեջ մեղադրվող զինագործ կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովի թոռը՝ Իգոր Կրասնովսկին, թողվել է կալանքի տակ մինչև ապրիլի 14-ը, հայտնում է РИА Новости-ն։

«Իժևսկ քաղաքի Օկտյաբրսկի շրջանային դատարանը քննարկել է քննիչի միջնորդությունը՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող նախկինում դատապարտված տեղի 52-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոցը կալանքի տեսքով երկարացնելու մասին։

Քննչական մարմինները Կրասնովսկի Ի.Վ.-ն մեղադրվում է, ՌԽՖՍՀ չեմպիոն, Ռուսաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականի անդամ, բասկետբոլի սպորտի վարպետ, հայտնի բասկետբոլիստ Անդրեյ Սիդորիկի սպանության մեջ, հաղորդում է Ուդմուրտիայի դատարանների միասնական մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայությունը հայտնել է, որ հունվարի 14-ի գիշերը միասին ալկոհոլ օգտագործելուց հետո ծագած կոնֆլիկտի ժամանակ Կրասնովսկին դանակի բազմաթիվ վնասվածքներ է հասցրել տուժողին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց մահացել է։