Քաղաքացիների մեծ մասը դեմ է Սահմանադրությունում փոփոխությունների կատարմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը մարտի 12-ին ասել է սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։
Նա նշել է, որ հարցվողների 18,4 տոկոսը համարել է, որ Սահմանադրության որոշ դրույթներ պետք է փոխվեն, եւս 7,5 տոկոսը հայտնել է, որ պետք է լիովին նոր Սահմանադրություն։ «Ընդ որում՝ հարցվողների 59,6 տոկոսը նշել է, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 14,5 տոկոսը դժվարացել է պատասխանել»,- նշել է Նավասարդյանը։
Հեռախոսային հարցումն իրականացվել է 1 100 հարցվողների շրջանում փետրվարի 27-ից մարտի 6-ը։
Հիշեցնենք, որ Սահմանադրությունում փոփոխությունների անհրաժեշտության մասին վերջերս հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





























