Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտնել է ԵՄ պատրաստակամության մասին՝ Բաքվին փոխանցել իր դիրքորոշումը գերեվարված հայերի հարցում։

Երեւանում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով այժմ օկուպացված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության խայտառակ դատավարության մասին հարցին, Վելդկամպն ընդգծել է, որ գերի ընկած հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն միջազգային չափանիշներին համապատասխան։ Նիդեռլանդները եւ ԵՄկնպաստեն խնդրին, եւ դա Բրյուսելի ուշադրության կենտրոնում է։

«Վստահ եղեք, որ Նիդեռլանդները եւ ԵՄ-ը կշարունակեն ուշադիր հետեւել խնդրին: Ազատ եւ արդար դատավարության իրավունքները պետք է հարգվեն։ Սա կփոխանցենք Բաքվին»,- խոստացել է նախարարը։