Դուք ասում եք՝ մեզ այդպես էլ չհաջողվեց գերիների հարցը ներառել խաղաղության համաձայնագրի մեջ։ Ձեզ հաջողվելո՞ւ է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնել Հայաստան: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց նիստին ներկա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
«100-ից ավելի գերի ազատ է արձակվել։ Մենք շարոնակում ենք այդ ուղղությամբ աշխատել, դա անում ենք ոչ թե ձեր ասելով, դա մեր պարտքն է։ Անում ենք, համոզված ենք, որ պետք է ջանք չխնայենք այդ ուղղությամբ, չենք խնայում, այլ բան, որ արդեն ահագին ժամանակ է այս հարցում հաջողություն չկա։ Չկա։ Ո՞նց կարանք դա ժխտել»,- ասաց Միրզոյանը։
«Ե՞րբ կլինի» հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարն ասաց. «Երբ որ կլինի, երբ որ կկարենանք արձանագրել դա և դա ձեր խաթր չէ, ձեր պահանջից վախենալով չէ, որովհետև դա մեր պարտքն է, պետք չէ մեզ այդ մասին հիշեցել»։











