Երևի ռուսները հիշել են, որ իրենք այնտեղ պիտի խաղաղապահ ունենային, որը պիտի Ղարաբաղի ժողովրդին պաշտպաներ, որ պիտի Լաչինի միջանցք լիներ, իրենք պիտի այնտեղ կանգնած լինեին: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է 2020-2022 թվականների երեք երեք եռակողմ հայտարարությունները:

«նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հետ մենք խնդիր չունենք, իրենց նախագահի հրամանագիրը կա, որտեղ գրված է, որ պետք է դիմել Հայաստանի Հանրապետությանը, որ Հայաստանը իրենց այդ ինֆորմացիան տրամադրի, որ իրենք կարողանան բան անեն,: Մենք պատրաստ ենք հիմա էլ տրամադրել այդ ինֆորմացիան, ի՞նչ խնդիր կա։

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա մի միջանցքի մասին խոսույթ, դա Լաչինի միջանցքն է, որը չկա այլևս: Դա իրենց պատասխանելու հարցն է, ընդհանրապես մեկ, երկուս, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ թող պատասխանեն, իսկ իններորդ հարցի պատասխանը Հայաստանը բազմիցս տվել է և հիմա էլ է պատրաստ տալ:

Ես չգիտեմ՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ այդպիսի բան լինի: Ադրբեջանը մշտապես խոսում է, որ երրորդ կողմ չլինի: Այս համաձայնագրով, որ նշված է երրորդ կողմ, ինչի՞ եք դուք մենակ եվրադիտորներին հասկանում: Նշված է, որ չի կարող որևիցե երրորդ կողմ լինել մեր սահմաններին: Բա ռուսները երրորդ կողմ չե՞ն:

Բա ո՞նց է ստացվում, որ Ադրբեջանը համաձայնեցնում է մեր հետ մի փաստաթուղթ, որտեղ ֆիքսում է, որ երրորդ կողմը պիտի չլինի, բայց ռուսական կողմը միևնույն ժամանակ հղում է անում նոյեմբերի 9-ի վրա և չնայած նրան, որ չկա այնտեղ գրված միջանցք բառ, փորձում է այդ միջանցքային տրամաբանություն բերել:

Հայաստանը որևիցե փաստաթղթում նման բան չի ստանձնել, Հայաստանի միջով անցնող ճանապարհները կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինքնիշխանության և իրավասության տակ, ուրիշ տարբերակ չի քննարկվել, չի քննարկվում և չի քննարկվելու»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը: