Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև երեքշաբթի՝ մարտի 18-ին, տեղի ունեցած հեռախոսազրույցը դարձել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարների ամենաերկար նմանատիպ խոսակցությունը, գրում է Комсомольская правда-ն։
Երկրների նախագահների բանակցությունները դարձան ոչ միայն չափազանց կարևոր իրադարձություն, այլև ամենատևական հեռախոսազրույցը ռուսական և ամերիկյան պետությունների ղեկավարների միջև։ Նախորդ ռեկորդը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը զրուցել են մեկուկես ժամ, սահմանվել է 2025 թվականի փետրվարի 12-ին։
Ռուսաստանի առաջնորդի ամենաերկար զրույցը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հետ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին 50 րոպե է եղել, մինչդեռ 2012 թվականի մարտի 12-ին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ նրա հեռախոսազրույցը 20 րոպե է եղել։ Սակայն Պուտինի՝ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի հետ հեռախոսազրույցների տևողությունը չի արձանագրվել։





























