Իսկական եղեւնիներն ու սոճիները արհեստականների հետ ոչ մի համեմատություն չունեն, հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի ֆիտոդիզայներ Դոնարա Կոստանյանը` անդրադառանալով  Նոր տարվա կապակցությամբ կանաչ զարդարանքներ գնելուն:

«Եղեւնիներն ու սոճիները ճառերի մեջ ամենամեծ էներգետիկան ունեն: Նույնիսկ հատված սոճին էներգետիկան պահպանում է  մոտ երկու ամիս: Տանը սոճի ունենալը նշանակում է  կանաչ դեղատուն ունենալ»,-ասաց Դ. Կոստանյանը:

Իր հերթին «Հայանտառ»-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պողոսյանը հայտարարեց, որ Հայաստանի անտառներում եղեւնիներ չկան, իսկ սոճիներ 2003թ-ից չեն հատվում. «Նոր տարվա համար ծառեր ներկրվում են»,-հայտարարեց Ռ. Պետրոսյանը: