Հայաստանի պետական պարտքը 2024թ. վերջին կազմել է 5 տրլն դրամ, կամ 12,8 մլրդ դոլար։ Այս մասին մարտի 19-ին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտականխորհրդարանական հանձնաժողովի՝ 2024թ. պետական բյուջեի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ 2023թ. վերջի համեմատ հանրապետության պետական պարտքն աճել է 6,2 տոկոսով։
«Այնուամենայնիվ, համախառն ներքին արդյունքի համեմատ Հայաստանի պետական պարտքը նվազել է 0,1 տոկոսով եւ կազմել 48,3 տոկոս, ինչը համարվում է միանգամայն կայուն եւ անվտանգ ցուցանիշ»,- ասել է Հովհաննիսյանը։
Միեւնույն ժամանակ, հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, կազմել է 23,6 տոկոս, ինչը ցածր է 2023թ. ցուցանիշից։
«Սակայն հարկ է նաեւ նշել, որ վերջին 7 տարիների ընթացքում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 2,8 տոկոսով՝ 20,8 տոկոսից հասնելով 23,6 տոկոսի»,- ավելացրել է նախարարը։





























