Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան Ռուսաստան պաշտոնական հարցապնդում է ուղարկել երկրի տապալված նախագահ Բաշար Ասադին հանձնելու մասին, տեղեկացրել է Al Arabiya-ն։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Սիրիայի առաջնորդը հայտնել է, որ Ասադը պետք է հայրենիքում կանգնի դատարանի առջեւ։
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին տապալումից հետո Բաշար Ասադը ընտանիքի հետ փախել է Ռուսաստան։
Նա Սիրիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 24 տարի։




























