Թբիլիսիից Ալմաթի թռչող Air Astana Airbus A321 օդանավի կապիտանը Բաքվի օդանավակայանում հարկադրված վայրէջք է խնդրել։ Պատճառը ինքնաթիռում գտնվող ուղեւորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատթարացումն էր։
Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով AZAL-ի մամուլի ծառայությանը, վայրէջքից հետո ուղեւորին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն, որից հետո նա հանձնվել է շտապօգնության խմբին եւ տեղափոխվել քաղաքային հիվանդանոցներից մեկը՝ հետագա հետազոտության համար։
Ընդ որում՝ Air Astana ավիաընկերության որոշմամբ չվերթի ուղարկումը նշանակման վայր հետաձգվել է։ Մյուս ուղեւորները տեղավորվել են հյուրանոցում։





























