Ռուսաստանը եւ ԱՄՆդեռեւս չեն ծրագրում ամենաբարձր մակարդակով խոսակցություն, սակայն անհրաժեշտության դեպքում այդ ծրագրերը կարող են արագ փոփոխվել, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Առայժմ ամենաբարձր մակարդակով զրույցի պլաններ չկան։ Անհրաժեշտության դեպքում, գիտեք, դրանք հայտնվում են բավական արագ եւ արդյունավետ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։