«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին փուլի հաղթողներին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւատրման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել «ԱրմենՏել» ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, հրավիրվել էին «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին հաղթողները: Ընդհանուր առմամաբ, ակցիայի առաջին փուլին մասնակցում էր 4135 մարդ, իսկ 22 հաղթողները որոշվեցին հատուկ ստեղծված համակարգչային ծրագրի օգնությամբ:
Նշենք, որ «Ամանորյա իրարանցում» ակցիան մեկնարկել է դեկտեմբերի 16-ին եւ կշարունակվի մինչեւ 2012 թ-ի հունվարի 12-ը: Ակցիայի շրջանակում գրանցված եւ հաշվեկշիռը առնվազն 1000 դրամով լիցքավորած բաժանորդները հնարավորություն են ստանում շահելու Dell Latitude 2110 երկու նեթբուքերից մեկը, կամ Beeline Blade եւ Beeline U8500 քսան սմարթֆոններից մեկը: Ակցիային անվճար գրանցվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել *222# USSD-հրամանը, իսկ լիցքավորել հաշվեկշիռը կարելի է ցանկացած եղանակով, բացառությամբ «Բալանսի փոխանցում» ծառայությունից:




























