Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ստորաբաժանումը ներկայացրել է «հրթիռային մեգապոլիս», որը հարյուրավոր նման օբյեկտներից մեկն է, հաղորդում է Mehr-ը։

Օբյեկտի բացումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի և օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի ներկայությամբ։

Իրանական տարբեր լրատվական գործակալությունների հրապարակած կադրերում երևում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները ստուգում են հսկայական կենտրոնը, որտեղ գտնվում են հազարավոր բալիստիկ հրթիռներ, ինչպիսին են «Խեյբար Շեկան»-ը, «Նահատակ Հաջ Քասեմը», «Քադր- Х»-ը, «Սեջիլ»-ը և «Էմադ»-ը:

Ենթադրվում է, որ այդ հրթիռներից իրանական «Խեյբար Շեկան-1»-ը, հրթիռը կարող է հաղթել ամերիկյան THAAD հրթիռային համակարգին, մինչդեռ «Խեյբար Շեկան-2»-ը  հրթիռը նախատեսված էր համակարգից խուսափելու համար:

Հրթիռներից մեկը, «Նահատակ Հաջ Քասեմ»-ն, ստացել է Իսլամական հանրապետության բարձրագույն հրամանատար, գեներալ Քասեմ Սոլիմանի ծածկագիր անունը, որը սպանվել է 2020-ի սկզբին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածից:

Գեներալ Բաղերին նշել է, որ այն տեմպերը, որոնցով Իրանը զարգացնում է իր պաշտպանական կարողությունները, շատ ավելի արագ է, քան այն տեմպերը, որոնցով Իրանի  հակառակորդները վերակառուցում են իրենց ուժերը։