Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին իր բրիտանացի գործընկեր Դեւիդ Լեմիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիասթափություն է հայտնել «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա) վերջին գործողություններից, հատկապես նոր հակաիրանական պատժամիջոցների պատճառով։
Նշելով Իրանի եւ երեք եվրոպական երկրների պատվիրակությունների միջեւ բանակցությունների չորս փուլի անցկացումը՝ արտգործնախարարը հիասթափություն է հայտնել եվրոպական երկրների եւ ԵՄ որոշ գործողությունների ու ոչ կառուցողական դիրքորոշումների առնչությամբ, հատկապես՝ նոր պատժամիջոցների ներդրման հետ կապված, եւ կոչ է արել երեք եվրոպական երկրներին վերանայել իրենց մոտեցումներն ու մեթոդներն Իրանի նկատմամբ»,- նշվել է իսլամական հանրապետության ԱԳՆ հաղորդագրությունում։
Ինչպես նշել է Արաղչին՝ մատնանշելով ամերիկացի պաշտոնյաների հակասական հայտարարություններն ու ուղերձները, Իրանը չի ընդունում դիվանագիտության կիրառումը որպես քաղաքական եւ հոգեբանական ճնշման գործիք։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ Թեհրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին՝ ուղղված իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ օգտվելով Օմանի միջնորդական ծառայություններից։





























